Տարածաշրջանային

Լեռնային Ղարաբաղում բացվել են անհայտ կորածների թանգարան եւ հուշարձան

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԼՂՀ-ի մայրաքաղաքի հուշահամալիրում կայացել է ղարաբաղյան պատերազմի ընթացքում անհայտ կորածների հուշարձանի բացումը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանը, Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, հանրապետության խորհրդարանի ու կառավարության անդամներ, հասարակայնության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանի մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարներ: Ելույթ ունեցողները նշել են նման հուշարձանի՝ որպես «Հայրենիք վերադառնալու հույսի խորհրդանիշիե անհրաժեշտությունը: Նույն օրը ԼՂՀ-ի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության գրասենյակում կայացել է անհայտ կորածների թանգարանի բացումը: Ինչպես հայտարարել է Միության նախագահ Վերա Գրիգորյանը, այսօրվա դրությամբ, ըստ ոչ լրիվ տվյալների, անհայտ կորածների ցուցակները ներառում են 710 մարդ, այդ թվում՝ 239 ազատամարտիկներ: «Մենք չենք կորցնում հույսը, որ մի հրաշալի օր ադրբեջանական բանտերի դռները կբացվեն, եւ մեր որդիները տուն կվերադառնան: Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից բազմիցս բարի կամքի դրսեւորումներ են եղել: Այժմ սպասում ենք պատասխան քայլերիե,-ասել է Վերա Գրիգորյանը: Ընդսմին նա նշել է ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման եւ գերյալների ազատման միջազգային աշխատանքային խմբի դերը անհայտ կորածների որոնման մեխանիզմների կարգավորման հարցում: Հիշեցնենք, որ հունիսի 29-ը Լեռնային Ղարաբաղում նշվում է որպես Անհայտ կորածների օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում