üԱԹՀ-ը եւ ՀԱՄԱՍ-ը համաձայնություն են ձեռք
2 րոպեի ընթերցում
բերել հրադադարի շուրջ, բայց ընդհարումները շարունակվում են ԿԱՀԻՐԵ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան üԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների զինված ջոկատները համաձայնագիր են կնքել հրադադարի շուրջ: Ինչպես հաղորդել Է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, կողմերը կաղողացել են համաձայնության հասնել ինքնավարության ազգային միասնության կառավարության ստեղծման շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Նաեւ համաձանյություն Է ձեռք բերվել ելման դիրքեր երկու կազմակերպությունների զինյալների վերադարձման, գերիների ազատ արձակման եւ նախարարությունների ու այլ հիմնարկությունների շրջափակման վերացման շուրջ: ՀԱՄԱՍ-ի եւ üԱԹՀ-ի միջեւ հակամարտությունը կտրուկ սրվել Է Գազայի հատվածում նախագական գվարդիայի հենակետի վրա դիմակավոր գրոհայինների հարձակումից հետո: Գրոհի ընթացքում սպանվել Է հատուկ ծառայությունների մի սպա, մի քանի մարդ վիրավորվել Է: Դրանից անմիջապես հետո Գազայի հատվածում գնդակոծվել Է պաղեստինյան ինքնավարության արտաքին գործերի նախարարի, համասական Մահմուդ ազ Զախարի ավտոշարասյունը: Չնայած հայտարարված հրադադարին, Գազա քաղաքում գիշերը շարունակվել են կատաղի ընդհարումները, հաղորդում Է «Ալ Ջազիրաե արբանյակային հեռուստաալիքը: Փոխհրաձգություն Է նկատվել üԱԹՀ-ի ղեկավարներից մեկի՝ Մուհամեդ Դահլանի տան մերձակայքում, որին համարում են Մահմուդ Աբասի «աջ ձեռքըե: