Միջազգային

Պեկինում վերսկսվել են բանակցությունները ԿԺԴՀ-ի

1 րոպեի ընթերցում

միջուկային հիմնախնդրի շուրջ ՊԵԿԻՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեական թերակղզու միջուկային հիմնախնդրի շուրջ վեցակողմ բանակցությունների նախորդ փուլի արդյունքներով ընդունված «համատեղ հայտարարությունների դրույթների համակողմանի իրագործմանե կոնկրետ միջոցները կլինեն այսօր Պեկինում վերսկսված բանակցային գործընթացի հինգերորդ փուլի ուշադրության կենտրոնում: Լիագումար նիստում այս մասին հայտարարել Է Չինաստանի պատվիրակության ղեկավար ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Ու Դավեյը: ԱՄՆ-ի, ԿԺԴՀ-ի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Ռուսաստանի եւ Ճապոնիայի պատվիրակությունները պետք Է «քննարկեն եւ հաստատեն այն քայլերը, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել այս փաստաթղթի իրագործման նախնական փուլումե, ասել Է նա: Ու Դավեյը նաեւ կողմերին կոչ Է արել «դրսեւորելու քաղաքական իմաստնություն, վճռականություն եւ խիզախություն Կորեական թերակղզու միջուկազերծման եւ բանակցային գործընթացի հիմնական մասնակիցների հարաբերությունների նորմալացման համարե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում