Միջազգային

Սիրիայի նախագահը վերստին բանակցություններ սկսելու կոչ է արել Իսրայելին

1 րոպեի ընթերցում

ԹԵԼ ԱՎԻՎ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտին՝ խոստանալով խաղաղ բանակցությունների վերսկսման դիմաց միջոցներ ձեռնարկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ լիբանանյան «Հըզբոլլահե-ի դեմ: Ինչպես հաղորդել է արաբական «Ալ Արաբիաե հեռուստաալիքը, նամակում Ասադը պատրաստակամություն է հայտնել փակել Դամասկոսում ապրող ՀԱՄԱՍ-ի ղեկավարների եւ պաղեստինյան տարածքներում շարժման ներկայացուցիչների կապուղիները, ինչպես նաեւ խոչընդոտել լիբանանցի գրոհայիններին զենքի մատակարարմանը: Մինչ այժմ Դամասկոսի «խաղաղ նախաձեռնություններըե պաղ ընդունելություն էին գտնում Իսրայելում: 2000 թվականին ընդհատված խաղաղ երկխոսությանը վերադառնալն այստեղ պայմանավորում են Դամասկոսի կողմից լիբանանյան «Հըզբոլլահե շարժմանը եւ պաղեստինյան արմատական խմբավորումներին ցույց տրվող աջակցության դադարեցման հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում