Միջազգային

Ըստ Բաշար Ասադի՝ Իսրայելի հետ հաշտություն կնքելու համար պայմաններ այժմ չկան

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թել Ավիվը չի ցանկանում բանակցություններ վարել Դամասկոսի հետ, եւ ներկայումս Իսրայելի հետ հաշտություն կնքելու համար օբյեկտիվ պայմաններ չկան: «Իսրայելը բանակցությունների նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվում 1974 թվականիցե,-այսօր լրագրողներին ասել է Ասադը: «Տարբերություն կա հաշտության հասնելու ցանկության եւ դրան հասնելու կարողության միջեւ: Ներկայումս հաշտության հասնելու համար օբյեկտիվ պայմաններ առայժմ չկանե,- ավելացրել է նա: Ասադն ընդգծել է, որ Սիրիան ցանկանում է բանակցություններ վարել Իսրայելի հետ, բայց Իսրայելը այդ չի ցանկանում: Որպես Սիրիայի եւ Իսրայելի միջեւ բանակցություններ սկսելու անհրաժեշտ պայման Ասադը նշել է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի հովանավորի առկայությունը, որն ունի կարգավորման իր հայեցակարգը եւ այն իրագործելու ցանկություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում