Ադրբեջանում սկսվել Է գազի արդյունահանումը կասպիական «Շահ Դենիզե հանքավայրում
2 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում՝ Կասպից ծովի «Շահ Դենիզե գազախտուցքի հանքավայրում, շահագործման առաջին փուլի շրջանակներում սկսվել Է գազի առեւտրային արդյունահանումը, ինչպես նաեւ, դրա հետ միաժամանակ, Հարավկովկասյան խողովակաշարի շահագործումը: Այս մասին ասված Է BP-Azerbaijan ընկերության մամլո տեղեկագրում, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստիե գործակալությունը: Մամլո տեղեկագրում նշված Է, որ հանքավայրում արդյունահանվող գազը կառաքվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի սպառողներին: «Շահ Դենիզե նախագծի շահագործման այս փուլի շրջանակներում գազի կայուն հանույթը կկազմի օրական առավելագույնը 8,6 միլիարդ խորանարդ մետր: Հանքավայրի շահագործման առաջին տարում գազի հանույթը պլանավորվում Է տարեկան հինգ միլիարդ խորանարդ մետրի եւ օրական 25 հազար բառել խտուցքի մակարդակում: Դրա հաշվեկշռային պաշարները գնահատվում են 38 տրիլիոն խորանարդ ýուտ գազ եւ 2,1 միլիարդ բառել խտուցք: Ինչպես ավելի վաղ նշել են BP-ի ներկայացուցիչները, «Փուլ-1ե-ի արժեքը կկազմի մոտավորապես 4,1 միլիարդ դոլար: «Շահ Դենիզե նախագծի մասնակիցներն են BP-ն (գործարկու)՝ 25,5 տոկոս, Statoil-ը՝ 25,5 տոկոս, Ադրբեջանի պետնավթընկերությունը՝ 10 տոկոս, NICO-ն՝ 10 տոկոս, Total-ը՝ 10 տոկոս, LUKoil-ը՝ 10 տոկոս եւ TPAO-ն՝ 9 տոկոս: BP-ի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ հրապարակված հաղորդագրությունների համաձայն, Հարավկովկասյան խողովակաշարի, որը ձգվում Է 690 կիլոմետր (420 կիլոմետր՝ Ադրբեջանի, 248 կիլոմետր՝ Վրաստանի տարածքում), արժեքը նախատեսվում Էր 1,1 միլիարդ դոլարի չափով: Հարավկովկասյան խողովակաշարի բաժնետերերն են BP-ն (տեխնիկական գործարկու)՝ 25,5 տոկոս, Statoil-ը (առեւտրային գործարկու)՝ 25,5 տոկոս, Ադրբեջանի պետնավթընկերությունը՝ 10 տոկոս, NICO-ն՝ 10 տոկոս, Total-ը՝ 10 տոկոս, LUKoil- ը՝ 10 տոկոս եւ TPAO-ն՝ 9 տոկոս: