Միջազգային

Կուբայի իշխանությունները հերքել են այն հաղորդումները, թե üիդել Կաստրոն հիվանդ է քաղցկեղով

1 րոպեի ընթերցում

ՀԱՎԱՆԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի կառավարության ներկայացուցիչները հերքել են այն հաղորդումները, թե üիդել Կաստրոն իբր հիվանդ է քաղցկեղով եւ «մահամերձե է: Այդ մասին հայտնել են ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության անդամները, որն այցով եղել է կարիբյան այդ երկրում եւ հանդիպումներ անցկացրել Կուբայի մի շարք ներկայացուցիչների հետ: «Կուբայի կառավարության անդամները մեզ հավաստիացրին, որ Կաստրոն չի տառապում քաղցկեղից եւ մահամերձ վիճակում չէե, այլ, ընդհակառակը, շուտով կվերադառնա իշխանության, մամուլին հայտարարել է հանրապետական կոնգրեսական Ջեý üլեյկը: Նրա խոսքով, ամերիկյան պատվիրակությունը դա գնահատել է որպես այն բանի ազդանշան, որ üիդել Կաստրոյի առողջության հետ կապված խնդիրները երկրում դրամատիկ փոփոխությունների պատճառ չեն դառնա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում