Միջազգային

Եվրամիությունում մշակում են գլոբալ տաքացման

1 րոպեի ընթերցում

դեմ պայքարի նոր ռազմավարություն ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2007 թվականի հունվարի 10-ին Եվրահանձնաժողովը Եվրամիության Նախարարների խորհրդին կներկայացնի 2012 թվականից հետո ընկած ժամանաշրջանում, երբ լրանում Է Կիոտոյի պայմանագիր ժամկետը, այս կազմակերպության անդամ երկրների կողմից գլոբալ տաքացման դեմ պայքարի ընդհանուր ռազմավարության իրագործման առաջարկություններ, հաղորդել Է շրջակա միջավայրի եվրակոմիսար Ստավրոս Դիմասը: «Պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում վերստին հայտարարել են այն մասին, որ Եվրամիությունը չպետք Է թույլ տա, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 2 տոկոսըե,- երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել Է Դիմասը: Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու համար, փորձագետների գնահատումների համաձայն, անհրաժեշտ Է, որ մթնոլորտ ջերմոցային գազերի վնասակար արտանետումների ծավալները մինչեւ 2020 թվականը կրճատվեն 30 – 50 տոկոսով, իսկ մինչեւ 2050 թվականը՝ 60 – 80 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում