Տարածաշրջանային

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը քննարկելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանության հարցը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհուրդն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ծրագրում է լիագումար նիստում քննարկել իրենց ինքնիշխանությունը ճանաչելու մասին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դիմումները եւ ընդունել վերին պալատի հատուկ հայտարարություն: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստիե-ն՝ վկայակոչելով ՌԴ-ի խորհրդարանի վերին պալատի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովին: Սենատորը հայտնել է, որ անցած շաբաթ իր գլխավորած կոմիտեն փորձագիտական խմբի նիստ է անցկացրել, որտեղ ելույթ են ունեցել տարածքների ինքնորոշման եւ նրանց ինքնիշխանության ճանաչման հարցի Ռուսաստանի 40-ից ավելի առաջատար մասնագետներ: «Մենք համաձայնեցինք, որ առաջիկա տարիներին Աբխազիան եւ Հարավային Օսիան հազիվ թե լինեն Վրաստանի միասնական պետության մեջ, իսկ, մյուս կողմից, թեեւ Ռուսաստանը, անտարակույս, այդ տարածքները չի կարող ընդունել իր կազմ, այդուամենայնիվ, նրա կարեւորագույն խնդիրն է մնում այդ տարածաշրջանի անվտանգության ապահովումը, քանի որ այնտեղ գտնվում են մեր խաղաղապահներըե,- ընդգծել է Գուստովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում