Տարածաշրջանային

Ըստ «Գարդիանիե` ԵՄ սեղանին Թուրքիային տեղ չի երեւում

1 րոպեի ընթերցում

ԼՈՆԴՈՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Գարդիանըե գրել է, որ մոտ աագայում Եվրամիության սեղանին Թուրքիայի համար տեղ չի երեւում, ինչի պատճառն աշխարհագրությունն է: Նշելով, որ չնայած մի խումբ երկրներ ցանկանում են Թուրքիայի ԵՄ անդամակցությունը, սակայն, այդ երկիրը չի անդամակցի միությանը, թերթը գրել է, որ դա ոչ թե ընդհանրապես հնարավոր չէ, այլ հնարավոր չէ` մոտ ապագայում: Թուրքերին դուր գա, թե ոչ, սակայն, նրանք պետք է վաղուց հասկացած լինեին, որ որեւ է խոչընդոտ վերանալու դեպքում, եվրոպացիներն անմիջապես կգտնեն նորը, գրել է թերթը, նշելով, որ Եվրոպան նման է մի մարդու, ով չի ուզում կորցնել սիրուհուն եւ, միեւնույն ժամանակ, չի ցանկանում նաեւ ամուսնանալ` նրա հետ: Թերթի կարծիքով, Եվրոպայի հետ Թուրքիայի հարաբերություններում Անկարայի ամենամեծ սխալը ԵՄ աջակցության փնտրտուքն է ԱՄՆ-ում, ինչը խիստ զայրացնում է եվրոպացիներին: Արդյունքում խնդիրը մշակութային, տնտեսական կամ կրոնական լինելուց առավել աշխարհագրական է, գրել է թերթը, եւ համոզմունք հայտնել, որ Թուրքիան դեռ երկար ժամանակ չի կարող անդամակցել եվրոպական միությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում