Իրանում կայացած քաղաքային եւ գյուղական խորհուրդների ընտրություններում առաջատարը չափավոր պահպանողականներն են
3 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրբաթ օրը Իրանում կայացած քաղաքային եւ գյուղական խորհուրդների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, առաջատարը չափավոր պահպանողականների ներկայացուցիչներն են: Ընտրությունների գլխավոր ինտրիգը պայքարն էր Թեհրանի քաղաքային խորհրդի 15 տեղերի համար, որտեղ հիմնական մրցակիցները նեոպահպանողականներն են ու չափավոր պահպանողականները: Նեոպահպանողականները նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմնակիցներն են, իսկ չափավոր պահպանողականների ճամբարի ներկայացուցիչները պաշտպանում են 2005 թվականի նախագահական մրցարշավի ղեկավարներից մեկին՝ Մոհամադ Բաղեր Գալիբաýին: Իրանի մայրաքաղաքի խորհրդի ընտրությունների ձայների հաշվարկը շարունակվում է: Ըստ նախնական տվյալների, Գալիբաýի կողմնակիցները կարող են զբաղեցնել յոթ տեղ, այսպես կոչված «բարեփոխականներըե՝ չորս, իսկ Իրանի նախագահի կողմնակիցները՝ ընդամենը երեք տեղ: Եվս մեկ տեղ կարող է ստանալ անկախ թեկնածու: Իրանցի ընտրողները պետք է ընտրեին նաեւ Փորձագետների խորհրդի 86 կրոնական ներկայացուցիչների, սահմանադրական մարմնի, որի անդամները նշանակում եւ պարտականությունների կատարումից ազատում են Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդին ու ղեկավարին: Փորձագետների խորհրդի տեղերի համար պայքար էր ծավալվել Իրանի նախագահ Ալի Աքբար Ռաշեմի Ռաýսանջանիի գլխավորած չափավոր պահպանողական ուժերի կողմնակիցների եւ ծայրահեղ պահպանողական ճամբարի ներկայացուցիչների միջեւ, որի առաջնորդը այաթոլլա Մոհամադ Թաղի Մեսբահ Յազդին է: Ըստ վերջին տվյալների, առաջտարը Հաշեմի Ռաýսանջանին է, որի օգտին քվեարկել են Թեհրանի նահանգի ավելի քան մեկուկես միլիոն բնակիչներ: Նրա մրցակից, այաթոլլա Մեսբահ Յազդիի օգտին իրենց ձայնն են տվել գրեթե երկու անգամ պակաս ընտրողներ: Երկու թեկնածուներն էլ Փորձագետների խորհուրդ են մտել Թեհրանի նահանգից: Ընտրություններին իրավունք ունեին մասնակցել 46,5 մլն իրանցիներ երկրի գրեթե 70-միլիոնանոց բնակչությունից: Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցությունը կազմել էր ավելի քան 60 տոկոս: Քաղաքային ու տեղական խորհուրդների 133 հազար տեղերին հավակնում էին 233 հազար թեկնածուներ: Փորձագետների խորհրդի եւ քաղաքային ու գյուղական խորհուրդների ընտրությունները առաջին համազգային ընտրություններն են 2005 թվականի ամռանը նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության իշխանության գալուց հետո: