Միջազգային

Չինաստանի China Spring ավիաընկերությունը

1 րոպեի ընթերցում

տուգանվել Է չափից ավելքի Էժան տոմսեր վաճառելու համար ՇԱՆՀԱՅ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում 150 հազար յուան (շուրջ 20 հազար ամերիկյան դոլար) տուգանվել Է երկրում առաջին փոքրաբյուջե ավիափոխադրողը՝ China Spring-ը, չափից ավելի Էժան տոմսեր վաճառելու համար, որը վնասում Է Չինաստանի այլ ավիաընկերությունների մրցունակությանը ներքին չվերթերում: Շանհայում բազավորված China Spring-ը գովազդային նպատակներով իր սպասարկյալներին Շանհայ – Ցզինան (Շանդունի նահանգի վարչական կենտրոն) երթուղիով ավիատոմսեր է առաջարկել ընդամենը 1 յուան (շուրջ 13 ամերիկյան ցենտ) գնով: Գործողության անցկացման ընթացքում ավիաընկերությունն ընդամենն իրացրել Է 400 գերԷժան տոմս գրեթե 1000-կիլոմետրանոց թռիչքի համար, ինչն իրարանցում Է առաջացրել գնորդների շրջանում: China Spring-ի նման ագրեսիվ գործողությունները Չինաստանի ներքին շուկայում հարուցել են մրցակիցների համապատասխան արձագանքը, որոնք անմիջապես ուշադրություն են հրավիրել այն կանոնների խախտման վրա, որոնք վերաբերում են ճյուղում գնագոյացման հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում