Միջազգային

Գազայի հատվածում վերսկսվել

2 րոպեի ընթերցում

են փոխհրաձգությունները ԹԵԼ ԱՎԻՎ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում վերսկսվել են փոխհրաձգությունները, չնայած պաղեստինյան üԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների միջեւ հրադադարի շուրջ կիրակի օրը ձեռք բերված համաձայնությանը: Ինչպես հաղորդում Է Իսրայելի ռադիոն, պաղեստինյան միջատարածքի մայրաքաղաքում առավոտյան տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով մեկ մարդ զոհվել, 11-ը վիրավորվել Է: Երկուշաբթի օրը զինադադարը խախտվել Է նաեւ առանձին փոխհրաձգություներով, որոնց ընթացքում սպանվել Է մեկ պաղեստինցի եւ մի քանիսը վիրավորվել են: Անցած օրվա երեկոյան հակամարտող խմբակցություններն ազատ են արձակել պատանդների մեծ մասին: Երեքշաբթի օրվա կեսգիշերին մոտ բաց են թողնվել üԱԹՀ-ի ութ ներկայացուցիչներ եւ չորս իսլամիստներ: Ազատ արձակվածների թվում վերջինները եղել են üԱԹՀ շարժման ղեկավարներից մեկը՝ բանտարկյալների գործերի նախկին նախարար Սուýյան Աբու Զեյդան եւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Իմադ Դիբը: Հորդանան գետի արեւմտյան ափին իսրայելացի զինվորներն այսօր գնդակահարել են մեկ եւ վիրավորել երկու պաղեստինցի գրոհայինների: Ինչպես հաղորդում Է Իսրայելի ռադիոն, «Ալ Աքսայի նահատակների բրիգադներե խմբավորման ակտիվիստները Նաբլուս քաղաքի մերձակայքում փաստաթղթերի ստուգման ընթացքում փորձել են փախչել պարեկախմբից: Սպանվածը, բանակային մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, գտնվում Էր հտախուզման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում