Գելա Բեժուաշվիլի. Վրաց-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն այն ժամանակ, երբ Ռուսաստանը կգիտակցի, որ իր հարեւաններն իրենց պետությունը
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կգիտակցի, որ իր հարեւաններն իրենց պետությունը կառուցելու իրավունք ունեն: Այդ մասին այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին: «Մենք կառուցում ենք մեր երկիրը եւ այն կառուցում ենք ըստ այն սկզբունքների, որոնցով կառուցված է ողջ ժողովրդավարական հանրակցությունը, մասնավորապես, Եվրոպան: Այդ համատեքստում հարեւանների հետ հարաբերությունները շատ կարեւոր են, եւ հարեւանները պետք է հաշվի առնեն այդ գործոնըե,-ասել է Գելա Բեժուաշվիլին: «Հարեւանը պետք է ընտրության իրավունք, իր սեփական պետությունը կառուցելու իրավունք ունենա: Սա է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների բանալին, դա իմաստավորելը նրա համար նշանակում է, որ կավարտվի մեր հարաբերություններում առկա պաղեցումըե,-հայտարարել է նախարարը: