Տարածաշրջանային

Իսպանիայի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում քննարկելու է ԱՊՀ-ի տարածքի «սառեցված հակամարտություններիե հարցերը

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը հայտարարել է, որ Իսպանիան մտադիր է ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակաշրջանում առանձնակի ուշադրություն դարձնել ահաբեկչության դեմ պայքարին: «Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու ահաբեկչության դեմ պայքարին, հիմնախնդիր, որը գերակա է նաեւ Ռուսաստանի համար: Բայց դա միակ հարցը չէ, որին մենք ձեր երկրում կարեւոր դեր ենք հատկացնումե,- ասել է Մորատինոսն այսօր «Ռոսիյսկայա գազետաե-ում հրապարակված հարցազրույցում: Իսպանիան ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնելու է 2007 թվականի հունվարի 1- ին: Մորատինոսը նշել է, որ ԵԱՀԿ-ում Իսպանիայի նախագահությունը կդառնա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ իր բանակցությունների գլխավոր թեման: «Ես կուզենայի ավելի լավ իմանալ այդ կազմակերպության այնպիսի նշանակալի անդամի շահերն ու ցանկությունները, որպիսին Ռուսաստանն է, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարին շարադրել մեր ծրագրի հիմնական գերակայություններըե,-հայտնել է Իսպանիայի արտգործնախարարը: Նա ասել է, որ Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման ընթացքում արծարծվելու է ԱՊՀ-ի տարածքի՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի այսպես կոչված «սառեցված հակամարտություններիե թեման: «Դա այն հիմնախնդիրներից մեկն է, որոնք առանձնապես անհանգստացնում են ԵԱՀԿ-ին: Ընդ որում՝ Ռուսաստանի դիրքորոշումն այստեղ հանգուցային էե,-ընդգծել է Մորատինոսը: Այսօր սկսվում է Իսպանիայի արտաքին գործերի նախարարի երկօրյա այցը Ռուսաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում