Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախազգուշացրել է իր միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձեւի ընդունումից
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը իր դեմ պատժամիջոցների մասին ցանկացած բանաձեւ գնահատում է որպես «թշնամական քայլե: «Մեր երկրի դեմ պատժամիջոցների մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձեւ Իրանը կգնահատի որպես թշնամական քայլե,- կիրակի օրը լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքին: Նա նշել է, որ պատժամիջոցները ոչ մի արդյունք չեն տա, եւ կոչ է արել շահագրգիռ բոլոր կողմերին վերադառնալ իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ: «Մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացը ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններից անմիջապես առաջ ընդհատվեց քաղաքական նպատակներովե,- ասել է Մոթաքին: «Բանակցող կողմը պետք է վերանայի Իրանի նկատմամբ իր դիրքորոշումը եւ շարունակի բանակցություններն այն այն տեղից, որտեղ դրանք ընդհատվեցին: Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ առկա բոլոր հարցերի ու տարաձայնությունների կարգավորման համապարփակ ուղի գոյություն ունիե,- ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը: