Միջազգային

Իսրայելացի զինծառայողները երեք պաղեստինցիների

1 րոպեի ընթերցում

են գնդակահարել Հորդանան գետի արեւմտյան ափին ԿԱՀԻՐԵ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելացի զինծառայողներն այսօր երեք պաղեստինցիների են գնդակահարել Հորդանան գետի արեւմտյան ափին: Ինչպես հաղորդել Է Քատարի «Ալ Ջազիրաե հեռուստաալիքը, Թուլկարմ քաղաքում սպանվել Է «Ալ Աքսայի նահատակների բրիգադներե խմբավորման՝ üԱԹՀ շարժման մարտական թեւի ղեկավարներից մեկը: Այսօր ավելի վաղ Նաբլուս քաղաքի շրջանում բանակային մարտարշավների ընթացքում զոհվել են «Բրիգադներիե եւս երկու ակտիվիստներ, որոնք գտնվում Էին հետախուզման մեջ: Ըստ իսրայելացի զինվորականների տվյալների, փաստաթղթերի ստուգման ընթացքում արմատականները փորձել են թաքնվել պարեկախմբից: Ձերբակալվել Է ինն արաբ, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեությանը մեղսակցության մեջ: Պաղեստինցիների հետ ընդհարումների ժամանակ վիրավորվել Է մի իսրայելացի զինվոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում