«Թայմե ամսագիրը «Տարվա մարդե է հայտարարել Ինտերնետից բոլոր օգտվողներին
1 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի «Տարվա մարդե են դարձել Երկրագնդի բոլոր այն բնակիչները, ովքեր օգտվում, աշխատում կամ իրենց ազատ ժամանակն անցկացնում են Ինտերնետում: «Գլոբալ համակարգչային սարդոստայնիե հետ այս կամ այն չափով կապված մարդկանց, հրատարակությունը, որի հերթական համարը թերթերի կրպակների վաճառասեղաններին կհայտնվի այսօր, բնութագրել է որպես «նոր թվային ժողովրդավարության քաղաքացիներե: Ինչպես նշել է «Թայմե-ի խմբագիր Ռիչարդ Սթենգելը, «եթե պետք է ընտրել առանձին մարդու, ապա անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչպես այդ մարդը ազդեց միլիոնավոր մարդկանց վրաե: Սակայն «եթե դուք ընտրում եք միլիոնավոր մարդկանց, ապա դա որեւէ մեկին ապացուցելու կարիքը չկաե,-ավելացրել է նա: