Տարածաշրջանային

Ռուսաստանյան ՎՏԲ-ը գնել է ադրբեջանական AF-Bank-ի արժեթղթերի հսկիչ փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան Վնեշտորգբանկը (ՎՏԲ) ավարտել է ադրբեջանական AF-Bank-ի 51 տոկոս արժեթղթերի ձեռք բերման գործարքը: ՎՏԲ-ը հայտարարել է, որ ծրագրում է մոտ ժամանակում ադրբեջանական AF-Bank- ն անվանափոխել ԲԲԸ ՎՏԲ բանկ (Ադրբեջան): Ըստ «Պրայմ-ՏԱՍՍե-ի, AF-Bank-ի հսկիչ փաթեթի գնման մասին որոշումն ընդունվել է ԱՊՀ երկրների շուկաներում ՎՏԲ խմբի ներկայության ընդլյանման վերաբերյալ ռազմավարությանը համապատասխան: ՎՏԲ-ի` ադրբեջանական բանկային շուկա մուտքը կոչված է օժանդակել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի առեւտրա- տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ծրագրվում է, որ ՎՏԲ (Ադրբեջանը) կպաշտպանի միջպետական ծրագրերը, ինչպես նաեւ կմասնակցի ռուսաստանյան կապիտալի մասնակցությամբ ռուսաստանա-ադրբեջանական խոշոր նախագծերի իրագործմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում