Փարիզում տրամվայի նոր գիծ է բացվել
4 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի փողոցներում 70-ամյա բացակայությունից հետո շաբաթ օրը վերստին հայտնվեցին տրամվայներ: Ըստ ավանդույթի տրամվայի նոր երթուղու առաջին ուղեւորները դարձան պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչները՝ տրանսպորտի նախարար Դոմինիկ Պերբենը, Փարիզի քաղաքագլուխ Բերտրան Դելանոեն եւ մայրաքաղաքի Իլ դը üրանսի տարածաշրջանի ղեկավար Ժան Պոլ Յուշոնը: Շաբաթ եւ կիրակի օրերին փարիզցիները եւ մայրաքաղաքի արվարձանների բնակիչները կարողացան անվճար շրջել տրամվայով, իսկ երկուշաբթի օրվանից երթեւեկության համար պետք Է վճարել այնքան, որքան մետրոյի կամ ավտոբուսի համար: Տրամվայի նոր երթուղին ունի 17 կանգառ եւ գցված Է մայրաքաղաքի հարավային մասում՝ այսպես կոչված «Մարեշոե-ով՝ այն ճեմուղիների օղակով, որոնք կրում են üրանսիայի մարշալների անունները: Ենթադրվում Է, որ վերջնական կանգառների միջեւ 7,9 կիլոմետր երկարությամբ ուղին տրամվայը կհաղթահարի 24 րոպեում: Այս տրանսպորտային նախագիծն իրացվել Է ավելի քան երեք տարում եւ նստել Է 311 միլիոն եվրո: Ծախսերը վճարվել են բուն Փարիզի, մայրաքաղաքի Իլ դը üրանս տարածաշրջանի բյուջեից, ինչպես նաեւ պետական բյուջեից: Նոր երթուղու համար տրամվայները պատրաստվել են Լառոշելում: 49 մետր երկարությամբ եւ 2,65 մետր լայնությամբ շարժակազմը նախատեսված Է 304 ուղեւորի, այդ թվում 78 նստատեղի համար եւ հանդերձված Է օդորոկման համակարգով եւ հսկման խցիկներով: Սրահում տեղակայված են լուսային տեղեկատվական ցուցատախտակներ, իսկ տրամվայի ցածր նստեցվածքը հեշտ մուտք է ապահովում հաշմանդամների համար: Ըստ նախագծողների հաշվարկների, տրամվայի ծառայություններից տարեկան կօգտվի մինչեւ 100 հազար մարդ, ինչը կրկնակի գերազանցում Է այն ուղեւորների թիվը, որ տեղափոխում Էին ավելի վաղ այդ ուղեգծով երթեւեկող ավտոբուսները: Ի լրումն Էլեկտրական քարշուժով աշխատող տրամվայն, ի տարբերություն ատվոբուսների, գործնականում չի աղտոտում մթնոլորտը: Տրամվայի երթուղին գցված Է այն հաշվարկով, որ բեռնաթափվեն մետրոյի եւ Էլեկտրագնացքների ուղեւորահոսքերը, հատկապես քաղաքի կենտրոնական մասում: Փարիզի իշխանությունները շատ գոհ են նոր նախագծից եւ այն համարում են մայրաքաղաքի խոշորագույն կառույցը վերջին երեսուն տարում՝ 1973 թվականին Փարիզի օղակաձեւ ավտոճանապարհի կառուցումից հետո: Իսկ ահա ավտոմոբիլիստներն, ընդհակառակը, հայտնում են իրենց դժգոհությունը, քանի որ տրամվայի գծի հայտնվելը դիտում են որպես քաղաքային իշխանությունների կողմից Փարիզի փողոցներից ավտոմեքենաների աստիճանական «դուսմղմանե քաղաքականության դրսեւորում: Փաստորեն տրամվայը պատմական ռեւանշի Է հասնում: Մինչեւ անցյալ դարի երեսնական թվականներն այն ամենատարածված փոխադրամիջոցն Էր Փարիզում, որտեղ կար տրամվայի ավելի քան 120 երթուղի՝ ավելի քան հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Սակայն հետագայում ավտոմոբիլներն ու ավտոբուսները տրամվայները լիովին դուրս մղեցին Փարիզի փողոցներից, եւ վերջին երթուղին փակվեց 1937 թվականի մարտին, թեեւ մինչ օրս շատ փողոցներում բիտումի կամ չորսվակասալարկի տակ հեշտորեն կռահվում են այն տեղերը, որտեղ նախկինում գցված են եղել տրամվայի ռելսերը: