Միջազգային

Իրաքցի գրոհայիններն ազատ են արձակել Կարմիր խաչի 17 աշխատակիցների

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքցի գրոհայիններն ազատ են արձակել Կարմիր խաչի՝ նախօրյակին առեւանգված 17 աշխատակիցներին: Այդ մասին հաղորդել է «Ռոյթերե գործակալությունը: Կիրակի օրը իրաքյան բանակի զինծառայողների համազգեստ հագած գրոհայինները ներխուժել էին Բաղդադի կենտրոնում գտնվող միջազգային կազմակերպության գրասենյակ եւ առեւանգել Կարմիր խաչի 30 աշխատակիցների եւ այցելուների: Կարմիր խաչի իրաքյան բաժանմունքի գրասենյակները, որտեղ մոտ հազար մարդ է աշխատում եւ մոտ 200 հազար կամավոր, այսօր փակվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում