Միջազգային

Թոնի Բլերը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ աջակցել Մահմուդ Աբասին

1 րոպեի ընթերցում

ԹԵԼ ԱՎԻՎ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը կոչ է արել համաշխարհային հանրակցությանը՝ իսլամիստների կառավարության հետ սրված դիմակայությունում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասին: Ռամալլահում ելույթ ունենալով համատեղ մամուլի ասուլիսում՝ Բլերը պաշտպանել է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Աբասի մտադրությունը եւ ընդգծել, որ առաջիկա շաբաթները վճռորոշ նշանակություն կունենան պաղեստինցիների համար: «Ես գտնում եմ, որ այժմ համաշխարհային հանրակցության համար կարեւոր է համախմբել ջանքերը՝ Ձեզ եւ Ձեր վարչակազմին աջակցելու համար, որպեսզի պատրաստ լինենք անելու այն ամենը, ինչ կարող ենք՝ Ձեզ ուժ տանք՝ իրացնելու այն, ինչ Դուք ցանկանում եք ձեր ժողովրդի համարե,-ասել է Բլերը: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է առաջիկա շաբաթներին միջազգային նախաձեռնություն նախապատրաստելու անհրաժեշտության մասին, որը պետք է թեթեւացնի պաղեստինցիների տառապանքները, օգնի նրանց՝ վերականգնելու ավերված էկոնոմիկան, ինչպես նաեւ սահմանելու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման քաղաքական շրջանակները՝ նպատակ ունենալով երկու պետությունների ստեղծումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում