Միջազգային

Թոնի Բլերը կոչ է արել Մերձավոր արեւելքի երկրներին՝ օգնություն ցույց տալ Իրաքի կառավարությանը

1 րոպեի ընթերցում

ԲԱՂԴԱԴ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը կոչ է արել Մերձավոր արեւելքի երկրներին՝ օգնություն ցույց տալ Իրաքի կառավարությանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ պրեսե գործակալությունը, Բլերը հայտարարել է Բաղդադում Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալուքի հետ կիրակի օրը կայացած հանդիպմանը: Երկու կառավարությունների ղեկավարները քննարկել են Բասրա քաղաքի շրջանի իրադրությունը, որտեղ տեղաբաշխված է բրիտանացի զինծառայողների մեծ մասը: Մեծ Բրիտանիայի վարչապետը կիրակի օրն Իրաք էր ժամանել Կահիրեից, որտեղ Բլերը բանակցություններ է անցկացրել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Ինչպես նշում է գործակալությունը, Բլերի ուղեւորության նպատակն Իրաքի կառավարության՝ երկիրն ընդգրկած բռնության ալիքը կասեցնելու փորձերին աջակցելն է: Սա բրիտանացի վարչապետի արդեն վեցերորդ այցն է Իրաք 2003 թվականի մարտին այդ երկիր կոալիցիայի զորքերի ներխուժումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում