Միջազգային

Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը հանդես է եկել ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ երկխոսության օգտին

1 րոպեի ընթերցում

ՀԱՎԱՆԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կոնգրեսականների պատվիրակությունը հանդես է եկել Կուբայի հետ շուտափույթ երկխոսություն սկսելու օգտին ԱՄՆ-ի հետ առկա տարաձայնությունները լուծելու համար: «Եկել է պահը, որ ԱՄՆ-ը երկխոսություն սկսի Կուբայի հետե, թեեւ «չարժե պատրանքներ փայփայել, որ այն կլինի դյուրին եւ դրա արդյունքները՝ երաշխավորվածե,-նշել են կոնգրեսականները համատեղ հայտարարության մեջ: Նրանք կոչ են արել Վաշինգտոնին՝ Հավանայի հետ կոնսուլտացիաներ սկսել գաղթի, թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի, արդարադատության ոլորտում եւ բնապահպանության բնագավառում համագործակցության հարցերի շուրջ: Տասը մարդուց բաղկացած պատվիրակությունը հանդես է եկել հօգուտ այն բանի, որ Վաշինգտոնն ընդունի Կուբայի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռաուլ Կաստրոյի վերջերս արած առաջարկությունը: Այցի ընթացքում կոնգրեսականները հանդիպումներ են ունեցել Կուբայի մի շարք պաշտոնական ներկայացուցիչների հետ, բայց Ռաուլ Կաստրոն նրանց այդպես էլ չի ընդունել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում