Տարածաշրջանային

Թուրքիան ճանաչել Է Կոսովոյի անկախությունը

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան երկուշաբթի օրը ճանաչել Է Կոսովոյի անկախությունը: Այդ մասին հաղորդել Է NTV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: «Թուրքիան գոհունակությամբ ընդունեց Կոսովոյի խորհրդարանի կողմից անկախության հռչակագրի ընդունումը եւ որոշեց ճանաչել Կոսովոյի Հանրապետությունըե,-ասված Է նախարարի հայտարարության մեջ: Նա հույս Է հայտնել, որ Կոսովոյի անկախությունը կնպաստի տարածաշրջանի երկրների միջեւ կայունության եւ վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Բաբաջանը նշել Է, որ Թուրքիան Կոսովոյին անհրաժեշտ օգնություն ցույց կտա տնտեսական վերելքի համար: Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Թաչիին շնորհավորել Էր երկրամասի անկախության հռչակման կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում