Հայաստանը ներկայացնող գեղասահորդները միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Ճապոնիայում անցկացված ISU Grand Prix 2026 NHK Trophy հեղինակավոր միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։

Մրցաշարին անդրադարձել է Sports.ru-ն՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն իրենց նվաճած մեդալը որակել են որպես պատմական ձեռքբերում։

«Բնականաբար, մենք ուրախ ենք, որ նվաճեցինք մեր առաջին մեդալը Գրան պրիի շարքից։ Զգում եմ, որ մեր երկրի համար սա պատմական պահ է։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջընթաց գրանցել՝ քայլ առ քայլ, և կստեղծենք էլ ավելի շատ պատմություն։Սա մեր առաջին մրցաշրջանն է, որի ընթացքում մասնակցում ենք «Գրան պրի»-ի երկու փուլի։ Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց դա անել. ամեն ինչ կատարյալ չէր, բայց մենք արեցինք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Ակոպովան։

Նրա խոսքով՝ երբեմն ամեն ինչ չէ, որ ընթանում է ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր, սակայն խոստացել է, որ իրենք կաշխատեն էլ ավելի ջանասիրաբար և մեծ նվիրումով։

«Մենք շատ շնորհակալ ենք մեր թիմին և մարզիչներին Ֆեդոր Կլիմովին ու Դմիտրի Սավինին ՝ այս փորձառության համար, ուստի կշարունակենք աշխատել ավելի մեծ եռանդով», - ասել է Ակոպովան։

Առաջին տեղին արժանացել են Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն և Նիկիտա Վոլոդինը, իսկ ճապոնական զույգը՝ Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին, զբաղեցրել են երկրորդ տեղը։

Հայերեն English Русский

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել

Հայաստանը ներկայացնող գեղասահորդները միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի

Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում

Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն. ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստ

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ