Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսում վառելիք տեղափոխող մեքենայի շրջվելուց և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները։

Հրդեհը բռնկվել է Գիզայի Ալ-Վարաք շրջանում։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ նախնական գնահատմամբ՝ այրվել է 27 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ։ Զոհերի թվի և նյութական վնասի չափի ճշտման աշխատանքները շարունակվում են։

Դատախազությունը կարգադրել է ԴՆԹ նմուշներ վերցնել դեռևս չնույնականացված զոհերի մարմիններից՝ նրանց ինքնությունը պարզելու նպատակով։

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ փրկարարական աշխատանքներին մասնակցել է 39 շտապօգնության մեքենա։

Եգիպտոսի վիճակագրական CAPMAS պետական գործակալության տվյալներով՝ 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 10.8 տոկոսով՝ հասնելով 5829-ի՝ 2024 թվականի 5260-ի փոխարեն։

Հայերեն English Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք. երեք օտարերկրացի կալանավորված է

Քաղհասարակությանն ուղղված աջակցությունը պետք է լինի շարունակական ու նաև ցուցաբերվի տարբեր ուղղություններով. Հասմիկ Ազիբեկյան

Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա

Թրամփն ու Ռյուտեն քննարկել են ուկրաինական կարգավորումն ու Իրանի շուրջ իրավիճակը

Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել

Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ

ԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով

Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան վիրավորներ

Podcast-Sport. ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանը խոսել է իր ծրագրերի ու տեսլականի մասին

Թրամփը նոր մաքսատուրքեր է առաջարկել ԱՄՆ-ի 14 խոշոր առևտրային գործընկերների համար