ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը նոյեմբերի 25-ին հայտարարել է, որ խստացնում է արտահանման սահմանափակումները 15 կազմակերպության նկատմամբ, որոնք դիտարկում է որպես Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ի խորհուրդն այսօր որոշում է ընդունել 15 ռուսական կազմակերպություն ներառել այն սուբյեկտների ցանկում, որոնց վրա տարածվում են երկակի նշանակության ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման խստացված սահմանափակումները։ Այդ կազմակերպությունները Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մաս են կազմում, կապված են Ռուսաստանի պաշտպանական և անվտանգության հատվածների հետ կամ այլ կերպ աջակցություն են ցուցաբերում դրանց», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս միջոցները ձեռնարկվում են Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ավելացնելու նպատակով, որպեսզի Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը և ներգրավվի խաղաղությանն ուղղված բովանդակալից բանակցություններում։

Եվս մեկ կազմակերպություն հանվել է նշված ցուցակից։

Հայերեն

Հայաստանում տարեցտարի աճում է չինարենի նկատմամբ հետաքրքրությունը. պարգևատրվել են մրցույթի հաղթողները

Նորվեգիան կփորձարկի ուկրաինական DELTA համակարգը

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է առաջարկում վերացնել Վրաստանի նավթավերամշակման գործարանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետ

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Իրանի դեսպանին

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները