Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում վերջնական որոշում է կայացվել ստեղծել անօդաչու թռչող սարքերի նոր տեսակի մարտական ստորաբաժանում՝ երկրի զինված ուժերի պատմության մեջ առաջին դրոնային գունդը։

Ստորաբաժանումը զինված կլինի տարբեր հետախուզական անօդաչու թռչող սարքերով, ռադիոէլեկտրոնային համակարգերով, հակառակորդի ԱԹՍ-ներ որսացող համակարգերով, ինչպես նաև հեռահար հարվածային միջոցներով։

Ընդ որում՝ Deep Strike ստորաբաժանման սպառազինության համար նախատեսվում է ձեռք բերել ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Politico պարբերականը։ Թեև Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը, պարբերականը հղում է անում մի շարք կառավարական փաստաթղթերի, որոնցում նոր դրոնային ստորաբաժանման ստեղծման ծրագիրը մանրամասն մշակված է։

«Ուկրաինան անօդաչու թռչող սարքերը վերածել է ժամանակակից մարտադաշտի հիմնական զինատեսակներից մեկի։ Հենց անօդաչուներն են հայտնաբերում զորքերն ու տրանսպորտային միջոցները, հարձակվում դրանց վրա, խոցում թիկունքում գտնվող մատակարարման գծերը և ավելի ու ավելի հաճախ որսում հակառակորդի անօդաչուները։ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի պնդմամբ՝ անօդաչու թռչող սարքերին բաժին է ընկնում ուկրաինական ուժերի խոցած թիրախների ավելի քան 90 տոկոսը։ Գերմանիայի ղեկավարներն ավելի ու ավելի հստակ են հայտարարում, որ ցանկանում են հաշվի առնել այս փորձը»,- գրում է Politico-ն։

Հայերեն العربية

Աշոտ Սաղյանը՝ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնի միասնական թեկնածու

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 25/11/26