ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն այս շաբաթ մտադիր է հայտարարել Եվրամիությունից, Չինաստանից ու ևս 14 երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Վկայակոչելով վարչակազմի ծրագրերին ծանոթ աղբյուրներին՝ թերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանի և տասնյակ այլ երկրների նկատմամբ, որոնք, ըստ Թրամփի վարչակազմի, վնասում են ամերիկյան ընկերություններին՝ աջակցելով սեփական արդյունաբերական արտադրությանը։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը կներկայացնի ԵՄ-ում և 15 երկրներում արդյունաբերության սուբսիդավորման վերաբերյալ հետաքննության արդյունքները։ Ըստ լրատվամիջոցի՝ Գրիրը կարող է հայտարարել, որ այդ սուբսիդիաները և պետական ​​աջակցության այլ ձևերը հանգեցրել են նշված երկրներում արտադրական հզորությունների ավելցուկի գոյացման, ինչի հետևանքով նրանց ընկերություններն էժան ապրանքներով են ողողել համաշխարհային շուկան։ ԱՄՆ վարչակազմում համարում են, որ դա վնասում է ամերիկյան արտադրողների գործունեությանը։

Կարևոր է նաև նշել՝ պարբերականի զրուցակիցները չեն բացառել, որ այս հակաքայլերի մասին հայտարարելու ժամկետը կարող է փոխվել։

 

Հայերեն Русский

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը