Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Միրչա Աբրուդեանը բարձր է գնահատել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և նշել, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել փոխգործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափով: Միրչա Աբրուդեանի խոսքով՝ երկու երկրների խորհրդարանականները սերտ փոխգործակցություն և ակտիվ երկխոսություն ունեն միջազգային հարթակներում: Նա ընդգծել է Ռումինիայի Սենատի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը և հայտնել ՀՀ Կառավարության աջակցությունն այդ գործում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելուն ուղղված քայլերի վերաբերյալ: 

Հանդիպման ընթացքում Ռումինիայի Սենատի նախագահն ընդգծել է տեղի հայ համայնքի պատմական դերը երկրի զարգացման գործում և նշել, որ այն ունի կարևոր նշանակություն Ռումինիայի հասարակական և քաղաքական կյանքում:

 

Հայերեն Русский

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար