Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

2 րոպեի ընթերցում

Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանին հայտարարել է, որ իր ղեկավարած ինքնավար շրջանի իշխանությունները չեն կարող համաձայնել այս տարածքի սահմանների և քրդերի կողմից շահագործվող մի շարք նավթահանքերի նկատմամբ ուղղակի վերահսկողություն հաստատելու վերաբերյալ Իրաքի կենտրոնական կառավարության որոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը։

«Մենք մտահոգված ենք այսօրվա հայտարարությամբ, քանի որ այն հակասում է Բաղդադի հետ մեր վարած բանակցություններին։ Այն պատվիրակությունները, որոնց հետ հանդիպել ենք, այլ տեղեկություններ էին ներկայացրել՝ ակնարկելով, որ խնդիրները կլուծվեն Սահմանադրությանը համապատասխան», - նշել է նա։

Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին նոյեմբերի 24-ին կարգադրել է դաշնային կառավարության ուժերին վերահսկողություն սահմանել Իրաքյան Քրդստանի սահմանային բոլոր անցակետերի, ինչպես նաև Դիյալա, Քիրքուկ, Նայնավա և Սալահ էդ-Դին նահանգներում քրդական կառույցների կողմից կառավարվող բոլոր նավթահանքերի նկատմամբ։ Նշվածներից առաջին երկուսը Իրաքյան Քրդստանի տարածքում են։

Ալի ազ-Զեյդին և Մասրուր Բարզանին նոյեմբերի 9-ին Բաղդադում քննարկել էին նավթահանքերի կառավարման հարցը։

Նախօրեին Իրաքի նավթի նախարար Բասեմ Խուդեյրը Իրաքյան Քրդստանի իշխանություններին մեղադրել էր դաշնային North Oil Company ընկերությանը պատկանող նավթահանքերի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու համար և պահանջել էր դրանք վերադարձնել կենտրոնական վարչակազմի վերահսկողությանը։ Նա նշել էր, որ հետաքննությունը պարզել է Իրաքի հյուսիսային հանքերից նավթի մաքսանենգության փաստեր։

Հայերեն

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում