Երևանում կանցկացվի Հայոց ցեղասպանության ընթացքում Սիրիայի և Միջագետքի անապատներում հայերի բնաջնջման վերաբերյալ միջազգային գիտաժողով

2 րոպեի ընթերցում

FB -ի համար գիտաժողով 2026-3

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 2026 թ. նոյեմբերի 27-ին տեղի կունենա «Հայոց ցեղասպանության իրագործումը Սիրիայի և Միջագետքի անապատներում՝ որպես փուլային դրսևորում. բնաջնջման գործընթաց և եղանակներ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Սիրիայի և Միջագետքի անապատներ հարկադրաբար տեղահանված հայերի զանգվածային ու կանխամտածված բնաջնջման 110-րդ տարելիցին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, միջոցառման նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել և գիտական շրջանառության մեջ դնել Օսմանյան կայսրության իշխանությունների կազմակերպած և իրականացրած Հայոց ցեղասպանության՝ դեռևս ոչ բավարար չափով հետազոտված այս փուլը՝ անդրադառնալով տեղահանության և կոտորածների վերջնահանգրվանային շրջաններին, բնաջնջման կազմակերպման մեխանիզմներին և կիրառված եղանակներին։ 

Քննարկումների առանցքում կլինեն տեղահանության և բնաջնջման օրենսդրական հիմքերը, քաղաքական որոշումներն ու սպանության հրամանները, օսմանյան պետական կառույցների դերակատարությունն ու վարչարարությունը, տեղահանության երթուղիների քարտեզագրումը, բնաշխարհի գործոնը բնաջնջման գործընթացում, գետերն ու լեռնային կիրճերը՝ որպես զանգվածային սպանությունների վայրեր, ինչպես նաև բնաջնջման տարբեր եղանակները։

Առանձին ուշադրություն կդարձվի քաղցին, համաճարակներին և հյուծմանը՝ որպես կանխամտածված բնաջնջման մեթոդների։

Հայերեն English Русский

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

Երևանում կանցկացվի Հայոց ցեղասպանության ընթացքում Սիրիայի և Միջագետքի անապատներում հայերի բնաջնջման վերաբերյալ միջազգային գիտաժողով

Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններին

Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի

Հայաստանը հատուկ դեր ունի Ռումինիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ստորագրած երկրների շարքում. Նիկուշոր Դան

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա բազմոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Երևանի Մուրացան փողոցում երիտասարդի սպանության և չորս անձի սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է