Անբարեխիղճ մրցակցություն պետական գնումներում. «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունները տուգանվել են 29 854 000 դրամի չափով

2 րոպեի ընթերցում

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը 29 854 000 ՀՀ դրամի չափով տուգանք է կիրառել ««Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է՝ «Պռոլաբ» ընկերությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարած ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծերի պատրաստման ծառայությունների ձեռքբերման մրցույթներում ներկայացրել է նախահաշվային գների համեմատ անիրատեսական ցածր գնային առաջարկներ՝ սահմանափակելով մյուս մասնակիցների՝ հավասար մրցակցային պայմաններում հաղթելու հնարավորությունը։

Մասնավորապես՝ ուսումնասիրված շուրջ 40 գնման ընթացակարգերից 22-ում ընկերության առաջարկած գները պակաս են եղել նախահաշվային գնի 15%-ից, իսկ 13-ի դեպքում կազմել են նախահաշվային արժեքի 1%-ից էլ պակաս (ընդհուպ մինչև 288 դրամ, 9 դրամ և 0.9 դրամ՝ միլիոնավոր դրամների նախահաշվային արժեք ունեցող մրցույթներում)։

Հանձնաժողովը նաև պարզել է, որ «Պռոլաբ» ընկերության գործունեությունը շարունակաբար և առանց տնտեսական հիմնավորման կանխավճարների տեսքով ֆինանսավորվել է նրա հետ փոխկապակցված և անձանց խումբ կազմող «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերության կողմից նախագծման ոլորտի հնարավոր մրցակիցներին պետական գնումներից դուրս մղելու նպատակով։

Հայերեն

Հայաստանի հրաձիգները կմասնակցեն «Polish Open Kaliber» միջազգային մրցաշարին

Հայաստանը 2028 թվականին ևս կհյուրընկալի խոշոր բասկետբոլային մրցաշար

Քաղաքացիությունից զրկելու մեխանիզմի շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն. Արփինե Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող դրույթի մասին

ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչու է Ղարաբաղից տեղահանված անձանց անձնագրերի ծննդավայր դաշտում նշվում Ադրբեջան

Անբարեխիղճ մրցակցություն պետական գնումներում. «Պռոլաբ» և «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ընկերությունները տուգանվել են 29 854 000 դրամի չափով

Իրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարին

Flydubai-ին թույլատրվել է վերսկսել թռիչքները դեպի Թել Ավիվ՝ ահաբեկչության փորձի կանխումից երկու ամիս անց

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը

ԱրարատԲանկը ներդնում է ԱԲ կիրառմամբ CRM համակարգ. համագործակցության հուշագիր Stamina-ի և Pipedrive-ի հետ