Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Եմենի Լահջի նահանգի ալ-Մակատիրա շրջանում ավտոբուսներին և բեռնատարներին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, վիրավորվել՝ 6 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը։

Տեղական աղբյուրները պարզաբանել են, որ թիրախավորված երկու ավտոբուսներից մեկում դեռևս այրված մարմիններ կան, ինչը դժվարացնում է նրանց ինքնությունը պարզելու գործընթացը։

Հութիների կառավարության առողջապահության նախարարության խոսնակ Անիս ալ-Ասբահին հայտնել է, որ շրջանին յոթ ավիահարված է հասցվել։ Նա հավելել է, որ զոհվածների և վիրավորների մեծ մասը ներքին տեղահանված անձինք են, որոնք ուղևորվում էին Թաիզի նահանգ։

Հութիների խոսնակ Յահյա Սարին X հարթակում գրառման մեջ հայտնել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 67 ավիահարվածներ և հրթիռային հարվածներ են հասցրել մայրաքաղաք Սանայի և Լահջի, Թաիզի, Հոդեյդայի, Սաադայի և Հաջայի նահանգների քաղաքացիական օբյեկտներին՝ օգտագործելով F-15 ինքնաթիռներ։

«Սաուդական թշնամու կողմից Հոդեյդայում և Լահջում կատարված դաժան հանցագործություններն անպատասխան չեն մնա, և դրանց հետևանքները նրանց համար սարսափելի կլինեն», - հավելել է նա։

Մեկ այլ գրառման մեջ պաշտոնյան նշել է, որ հութիները Լահջի նահանգի ափերի մոտ սաուդական ուժերին պատկանող Wing Loong II զինված հետախուզական անօդաչու թռչող սարք են խոցել։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը դատապարտել է Լահջի նահանգում տեղի ունեցած հարձակումը՝ դրա իրականացման մեջ մեղադրելով հութիներին։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան թիրախավորել էր Հոդեյդայի նահանգում հեռահաղորդակցության շենքը, որի հետևանքով զոհվել էր տասնյակից ավելի մարդ։

Հութիներն իրենց հերթին սեպտեմբերին հակամարտության սրումից ի վեր պարբերաբար թիրախավորում են Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի տարածքը։

Հայերեն Русский

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան