Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

1 րոպեի ընթերցում

Բելգիայում օդային հաղորդակցությունը նոյեմբերի 23-ին կանգ է առել։ Դաշնային կառավարության խնայողության միջոցառումների դեմ համազգային գործադուլի հետևանքով չեղարկվել են հարյուրավոր չվերթեր, ինչն ազդել է տասնյակ հազարավոր ուղևորների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բրյուսելի օդանավակայանը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 07:00-21:00-ն ոչ մի չվերթ չի կարող իրականացվել, քանի որ ավիակարգավարները միացել են գործադուլին։

«Ընդհանուր առմամբ, այսօր հնարավոր չէ իրականացնել 404 չվերթ, ինչը կազդի ավելի քան 50 000 ուղևորի վրա», - հայտարարել է Բրյուսելի օդանավակայանի խոսնակ Ջեֆրի Ֆրանսենսը։

Լուրջ խափանումներ են արձանագրվել նաև հասարակական տրանսպորտի աշխատանքում։

Բելգիայի խոշորագույն արհմիությունների կազմակերպած գործադուլը հերթական ակցիան է վարչապետ Բարտ դե Վևերի կառավարության նախաձեռնած բարեփոխումների դեմ, որոնք առնչվում են կենսաթոշակային համակարգին, աշխատավարձերին և աշխատանքային պայմաններին։

Հայերեն Русский

Արյե Լայթսթոունը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և Թրամփի հետ հանդիպման հրավերը

Նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին հարցն է. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 849 741

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կնպաստի տարածաշրջանում իտալական ներդրումների աճին. Տայանի

Գործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվել

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

ՄԻՊ հաստատությունների անկախությունը պետք է երաշխավորվի ոչ միայն օրենսդրությամբ, այլ նաև գործնականում․ Անահիտ Մանասյանն ընդունել է Լատվիայի օմբուդսմանին

Կիևի մարզում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 11-ի

Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ