Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը

2 րոպեի ընթերցում

Իրաքի Iraqi Airways պետական ավիաընկերությունը հայտարարել է այս պահին Թունիսում գտնվող իր երկու Boeing 747 ինքնաթիռը վաճառելու մտադրության մասին։ Դրանցից մեկը՝ Boeing 747SP-ը, պատկանել է Իրաքի կառավարությանը և օգտագործվել է երկրի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավիաընկերության կայքում հրապարակված հայտարարության  համաձայն՝ վաճառքի հանված յուրաքանչյուր ինքնաթիռը գնահատվում է 900 հազար դոլար։ Գործարքի կնքման համար Թունիսում Իրաքի դեսպանությանը կից ստեղծվել է հատուկ կոմիտե, որը դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 5-ը պատրաստ է հայտեր ընդունել պոտենցիալ գնորդներից: Iraqi Airways-ում ընդգծել են, որ ինքնաթիռները վաճառվում են առանց տեխնիկական երաշխիքների։ Դրանց փոխադրման և սեփականության իրավաբանական վերաձևակերպման բոլոր ծախսերը, ինչպես նաև մաքսատուրքերը և նորոգման ծախսերը գնորդը պետք է փակի իր հաշվին։

Բացի Boeing 747SP-ից, որը մի քանի անգամ Սադդամ Հուսեյնն օգտագործել է ուղևորությունների համար, վաճառքի է հանվել Boeing 747-200 մարդատար ինքնաթիռը՝ 330 տեղ ընդհանուր տարողությամբ: Երկու ինքնաթիռներն էլ արտադրվել և Իրաքին են մատակարարվել 1982 թվականին։

1991 թվականի հունվարին, ԱՄՆ-ի և դաշնակիցների զինված ուժերը կազմակերպած «Փոթորիկ անապատում» գործողությունից մի քանի շաբաթ առաջ, Իրաքի իշխանությունները որոշել էին երկրից դուրս բերել մի քանի մարդատար ինքնաթիռ և դրանք տեղակայել Մերձավոր Արևելքի այլ պետությունններում՝ պոտենցիալ ավիահարվածներից պաշտպանելու նպատակով:

Հայերեն Русский

Ֆինանսական ոլորտի ապագան կառուցվում է տվյալների, տեխնոլոգիաների և ճիշտ որոշումների հատման կետում

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Ազգային ժողովի դերի ամրապնդում, ընդդիմության լիազորությունների ընդլայնում. ինչն է նոր ՀՀ նոր Սահմանադրության նախագծում

Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը

Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը․ գործն ուղարկվել է նոր քննության

Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների

Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմել կարող եք բացառապես «Եսեմ» համակարգի միջոցով

Հարավային Կորեայի նախագահը վերադասավորումներ է կատարել կառավարությունում

Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ