Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի իշխանությունները հաստատել են, որ նոյեմբերի 20-ի երեկոյան Բանտեն նահանգի Սիկանդե քաղաքում գտնվող «PT Fonusa Agung Mulia» հրուշակեղենի գործարանի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Ոստիկանության ներկայացուցիչ Վահյու Հիդայատիի խոսքով՝ հրդեհի ուժգնության պատճառով հայտնաբերված զոհերին հնարավոր չէ նույնականացնել արտաքին զննման միջոցով։ Նա նաև հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում զոհվածների հարազատներից ԴՆԹ նմուշներ վերցնելու ուղղությամբ․ գործընթացը կարող է մի քանի շաբաթ տևել։

Փրկարարներն այրված  կառույցում շարունակում են որոնել անհետ կորած մոտ 30 մարդու։

Բանտենի որոնողափրկարարական գործակալության ղեկավար Ալ Ամրադի խոսքով՝ 29 մարդ ողջ և անվնաս է գտնվել, նրանցից հինգը հոսպիտալացվել են։

Իշխանությունները պարզում են հրդեհի պատճառը։

Աշխատանքային հարցերով նախագահի խորհրդական Սաիդ Իքբալը լրագրողներին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ հրդեհը կարող էր առաջանալ օդորակիչի կարճ միացման հետևանքով։

Գործարանի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Էրվին Վիջայան հայտնել է, որ նոյեմբերի 20-ի հերթափոխի ժամանակ գործարանային համալիրում մոտ 300 մարդ է եղել։

Գործարանը պատկանում է «United Family Food» ընկերությանը, որտեղ աշխատում է մոտ 5000 մարդ։ Այն սպառողական ապրանքների խոշոր մատակարար է ներքին շուկայում և ունի չորս գրասենյակ արտերկրում։ Ըստ ընկերության կայքի՝ արտադրանքների թվում են հրուշակեղենի հայտնի «Milkita» ապրանքանիշը և «Lemonilo» արագ պատրաստվող լապշան։

Հայերեն Русский

Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը․ գործն ուղարկվել է նոր քննության

Ինդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների

Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմել կարող եք բացառապես «Եսեմ» համակարգի միջոցով

Հարավային Կորեայի նախագահը վերադասավորումներ է կատարել կառավարությունում

Ռոման Բերեզովսկին իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ

Քուշները ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար. Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության նախագծի հրապարակման առթիվ

Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

«Նոր գիրք»-44/26. Էդոյան, Մոնթգոմերի, Խաչատրյան