Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը
1 րոպեի ընթերցում
ՀՀ ճանաարհային դեպարտամենտը հայտնում է, որ նոյեմբերի 21-ից 24-ն իրականացվելու են Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի Վաղարշապատի շրջանցի կմ2+100-ում գտնվող կամրջի թռիչքային կառուցվածքի վնասված սալերի ապամոնտաժման աշխատանքներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցից հայտնում են, որ շինաշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Հ-13 /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս-/Մ-2/ ճանապարհի կմ0+900-կմ1+000 հատվածը։
«Վարորդներին հորդորում ենք երթևեկել հարակից շրջանցիկ ճանապարհներով»,-նշված է հաղորդագրության մեջ։