ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Ազգային հիփոթեքային ընկերության» դրամային պարտատոմսերը

2 րոպեի ընթերցում

2027 թվականի նոյեմբերի 19-ին ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 8,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի մարման ժամկետով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսերը։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Պարտատոմսերը տեղաբաշխվել են աճուրդի մեկնարկից հետո հաշվված ժամերի ընթացքում։ Հատկանշական է, որ ներդրողների պահանջարկը բավականին մեծ է եղել․ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը 1․2 անգամ գերազանցել է տեղաբաշխման ենթակա ծավալը։

Ընդ որում՝ 4,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 450,000 հատ պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումն իրականացվել է ստանդարտ փակ աճուրդի անցկացման միջոցով` բացառելով ոչ մրցակցային, ինչպես նաև լրիվ բավարարմամբ հայտերի ներկայացումը։ Մնացած մինչև 500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 50,000 հատ պարտատոմսերը ձեռք են բերվել Շուկա ստեղծողների կողմից։

Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ հետագա իրացվելիությունն ապահովելու նպատակով։ Ներդրողները, որոնք չեն հասցրել ձեռք բերել պարտատոմսերը առաջնային տեղաբաշխման ժամանակ, հնարավորություն ունեն ձեռք բերել դրանք բորսայում ցուցակվելուց հետո՝ երկրորդային շուկայից։

ԱրարատԲանկը շարունակելու է իր մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ ունենալով երկար տարիների փորձ ներդրումային ոլորտում։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Հայերեն English

ԱԺ նախագահն ընդդիմությանը մեղադրել է խաղաղությանը խոչընդոտելու մեջ

Հայաստանի ՀՆԱ-ն այս տարվա երրորդ եռամսյակում հասել է 3 տրլն 379 մլրդ 757 մլն դրամի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին

ՄՍՇՊՀ-ում քննարկվել են կառուցապատման ոլորտի օրենսդրական փոփոխությունները

ԱրարատԲանկը հաջողությամբ տեղաբաշխել է «Ազգային հիփոթեքային ընկերության» դրամային պարտատոմսերը

Եվրահանձնաժողովն Ուկրաինային է փոխանցել բյուջետային ֆինանսավորման տրանշ` 7,9 միլիարդ եվրոյի չափով

Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը մշակույթի ոլորտում․ քննարկվել են «Արտնեքսուս» ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -20/11/26

Վաճառողները տարայի գինը հաշվարկում են ձեռք բերված սննդամթերքի գնով․ ՄՍՇՊՀ-ն հորդորել է տնտեսավարողներին կարգավորել խնդիրը