Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է անկախ մարմիններում ընդդիմությանը քվոտաներ հատկացնել

1 րոպեի ընթերցում

Կառավարության հեղինակած Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է ընդդիմությանը քվոտաներ հատկացնել անկախ մարմիններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն նախագծում, որը կհրապարակվի, օրինակ, նախատեսվում է, որ ԲԴԽ-ում ընդդիմությունը կունենա քվոտա, անկախ մարմիններում ընդդիմությունը կունենա քվոտա՝ ԿԲ խորհրդում, ԿԸՀ-ում, Հաշվեքննիչ պալատում, Դատախազական խորհրդում»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի առաջիկա օրերին:

Հայերեն English Русский