Նազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
1 րոպեի ընթերցում
ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընտրությունը տեղի է ունեցել Թուրքմենստանում անցկացվող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում։
Ցուցաբերած վստահության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Նազելի Բաղդասարյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, իրավական երկխոսության ամրապնդումն ու օրենսդրական լավագույն փորձի փոխանակումը։
Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու հանձնաժողովի արդյունավետ և կառուցողական աշխատանքին։