Երևանում տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը հարակից տներ
1 րոպեի ընթերցում
Երևանի Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկում նոյեմբերի 18-ին հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել կրակը և կանխել դրա տարածումը հարակից տներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 16։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, ամբողջությամբ մարվել՝ 17։58-ին։