«Total Chess»-ի նոկաուտ փուլի խաղային առաջին օրը Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռիխարդ Ռապորտին

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11։9 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա, 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։

Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։

Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։

Նոյեմբերի 18-ին, Հայաստանի ժամանակով 18։00-ին, Հայկ Մարտիրոսյանը և Ռիխարդ Ռապորտը կշարունակեն իրենց պայքարը։

Հայերեն English Русский Türkçe