2 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
18 նոյեմբեր, 2026
ԱԺ
Ժամը 10։00-ին ԱԺ նիստերի դահլիճում կշարունակվի ԱԺ նիստը։
ՀՀ նախարարություններ
Ժամը 14:00-ին կկայանա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանդիպումը։
Ժամը 14։20-ին՝ մամուլի ասուլիսը:
Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՄԱՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները:
Լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՄԱՆ 2026թ. տարեկան հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ ԱԳՄԱՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:
Խնդրում ենք մասնակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև նոյեմբերի 18-ը ժ. 10:00 համապատասխան նամակ ուղարկելով spokesperson@mfa.am էլ. հասցեին, իսկ նոյեմբերի 18-ին ԱԳՄԱՆ-ում լինել վերոնշյալ ժամից 20 րոպե առաջ:
Պետական կառույցներ
Ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում տեղի կունենա «Մեդիագրագիտության ինտեգրումը գրադարաններում․ նոր ուղեցույցների ներկայացում» խորագրով հանդիպում-դասընթաց՝ Երևանի դպրոցական գրադարանավարների և մի շարք համայնքային գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ։
Հանդիպման բանախոսը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Լուսինե Գրիգորյանն է, որը կներկայացնի մեդիագրագիտության ուսուցման վերաբերյալ երեք նոր հրատարակություն՝ նախատեսված դասավանդողների և կրթական գործունեություն իրականացնող մասնագետների համար։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
ժամը 10:00-ին Էլիտ Պլազայում ( Մովսես Խորենացի 15) կայանալու է «Հայկական Հայաստան» մանիֆեստի շուրջ առաջին քննարկումը: «Հայկական Հայաստան»-ի նպատակն է գաղափարախոսություն շուրջ համախմբել հասարակությանը և ձևավորել առողջ ընդդիմադիր դաշտ:
Մշակույթ
ժամը 12։30-ին Անի Գրանդ հյուրանոցում տեղի կունենա «Մոնթե» գեղարվեստական ֆիլմի մամուլի ասուլիսը։ Հավատարմագրվելու և այլ մանրամասների համար 093 48 36 68