Վարդան Ոսկանյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վարդան Ոսկանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հեթական ընտրական ժողովում  Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնել է երկու թեկնածու`գործող նախագահ Վարդան Ոսկանյանը, ինչպես նաև՝  Արեգ Ավետիսյանը։

Փակ քվեարկության արդյունքում  78 կողմ ձայնով ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Ոսկանյան: Իսկ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը կլինի Թաթուլ Հովհաննիսյանը: 

Հայերեն English Русский