Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին երկօրյա այց է իրականացրել Ուկրաինա՝ հանդիպելով մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ուկրաինական պատերազմի՝ 2022 թվականի մեկնարկից ի վեր սա Հարիի չորրորդ այցն է Ուկրաինա։ Նա այցելել է երկրի արևմուտքում գտնվող Լվով քաղաք և ելույթ ունեցել պատերազմում վիրավորված անձանց բուժօգնություն ցուցաբերող «Սուպերհյումենս» մասնագիտացված կլինիկայի կազմակերպած բուժաշխատողների համաժողովում։

«Դուք կհաղթեք պատերազմում, և դրանից հետո հաջողության հասնելու բոլոր նախադրյալները կունենաք»,- հայտարարել է նա նոյեմբերի 14-ին կայացած համաժողովում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով արքայազն Հարիի խոսքերը հրապարակվել են միայն Ուկրաինայից մեկնելուց հետո։

Մեկ այլ միջոցառման շրջանակում Հարին հետևել է անվասայլակներով ռեգբիի մարզիկների մարզմանը՝ հաջորդ տարի կայանալիք «Ինվիկտուս» խաղերի նախապատրաստական մարզումների շրջանակում։ Մրցաշարը, որն արքայազնը հիմնադրել է 2014 թվականին, նախատեսված է զինծառայողների և վետերանների համար։

Ուկրաինան նախատեսում է հաջորդ տարվա «Ինվիկտուս»խաղերին, որոնք անցկացվելու են Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում, մասնակցել 60 մարզիկով։ Արքայազն Հարին վիրավորված վետերաններին ասել է, որ հույս ունի՝ հետագայում Ուկրաինան նույնպես հնարավորություն կունենա հյուրընկալելու մրցաշարը։

«Երբ պատերազմն ավարտվի, և Ուկրաինան հաղթի, մենք պատրաստ կլինենք աջակցել ձեզ՝ «Ինվիկտուս» խաղերը ձեր երկրում անցկացնելու հարցում»,- ասել է նա։

Reuters-ը հիշցնում է, որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամներն ավանդաբար խուսափում են քաղաքական հարցերի վերաբերյալ մեկնաբանություններից, թեև թագավոր Չարլզ III-ը և թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան անդամներ պարբերաբար աջակցություն են հայտնել Ուկրաինային։

Հարին, որն այլևս թագավորական ընտանիքի պաշտոնական պարտականություններ կատարող անդամ չէ, այս հարցում ավելի բացահայտ դիրքորոշում է արտահայտել, քան ընտանիքի մյուս անդամները։ 2026 թվականի սկզբին Ուկրաինա կատարած այցի ընթացքում նա կոչ էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը, իսկ ԱՄՆ-ին հորդորել էր ավելի գործուն քայլեր ձեռնարկել։

Հայերեն

Դանակով, ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ընտանեկան բռնության գործով նախաքննության ավարտից

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին

«Նոր գիրք»-43/26. Այրա, Պետրոսյան, Պետրոսյան

Աննա Վարդապետյանը Դուբայի դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է

Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը

Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին