Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլին կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմը։
Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարկ Ռեդմոնդը: Նախ՝ Հայաստանի վարչապետի, ինստիտուտի ղեկավարության և իռլանդացի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշ, այնուհետև հանդիպումը շարունակվել է քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով:
Վարչապետը քննարկման շրջանակում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։