Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնել 6,5 միլիոն եվրոյի չափով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Էստոնիայի ERR ազգային պետական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով բալթյան հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային։

Պաշտոնյայի խոսքով՝ Տալլինը 4,5 միլիոն եվրո կհատկացնի Կիևին երկաթուղային լոկոմոտիվներ մատակարարելու համար, ևս 2 միլիոն եվրո էլ կտրամադրվի SPUR 2.0 ծրագրի շրջանակում, որը «նպաստում է Ուկրաինայի վերականգնմանն ու վերակառուցմանը»։

Հայերեն Русский