Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով. նախարարը շրջայց է կատարել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ճապոնիայի կառավարության՝ «Grassroots Human Security Projects» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ բժշկական կենտրոնը կհամալրվի ակնաբուժական արդի սարքավորումներով (ֆակոէմուլսիֆիկացման համակարգով և եղջերաթաղանթի էնդոթելյար միկրոսկոպով):

Ծրագրով նախատեսվում է նաև տեսողական և շարժողական խնդիրներ ունեցող քաղաքացինորի համար ձեռք բերել տեղափոխող մեքենա։ Սարքավորումների շնորհիվ Սպիտակում հնարավոր կլինի իրականացնել կատարակտի, գլաուկոմայի և աչքի այլ հիվանդությունների վիրահատություններ:

Ծրագիրը կծառայի Սպիտակի և հարակից 19 բնակավայրերի՝ շուրջ 15 հազար բնակիչներին:

Նախարարը կարևորել է բուժծռայությունների մարզային հասանելիության ապահովումը:

«Ուրախ եմ, որ Սպիտակի բժշկական կենտրոնը զարգացման արագընթաց ուղի է բռնել։ Այն առաջիններից է արձագանքում առողջապահության ոլորտում մեկնարկող նոր ծրագրերին՝ ձգտելով տեղում ներդնել նորարարական մեթոդներ և ծառայություններ՝ ի շահ մարզի բնակչության։ Հատկանշական է նաև, որ կենտրոնը հայ-ճապոնական արդյունավետ համագործակցության գեղեցիկ օրինակներից է, որի նշանակությունն ու արժեքը դժվար է բառերով գնահատել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աոքի Յուտական, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շրջել են Սպիտակի բժշկական կենտրոնում:

Հայերեն English

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով. նախարարը շրջայց է կատարել

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ինտեգրված նախագծային աշխատանք են իրականացրել «Հովհաննես Թումանյանը և Լոռվա կենսաբազմազանությունը» թեմայով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու

Մի շարք ավիաընկերություններ երկարաձգել են դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը՝ հութիների հարձակումների ֆոնին

Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման